Եվրոգոտու ճգնաժամը խոչընդոտում է Աֆրիկայի երկրների զարգացմանը, քանի որ նրանք մեծ կախում ունեն դեպի Եվրոպա արտահանումից: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Պասկալ Լամին:
Աֆրիկյան երկրների առևտրի նախարարների հետ հանդիպմանը Լամին ասել է. ‹‹Եվրոպայի տնտեսական զարգացման տեմպերի նվազեցումը խնդիր է Աֆրիկայի համար››:
Ըստ նրա՝ եթե եվրոգոտում ճգնաժամի մասշտաբները ավելի մեծանան, ապա դա զգալիորեն կանդրադառնա աֆրիկյան երկրների տնտեսական ցուցանիշների վրա, քանի որ Եվրոպայի տնտեսության մեկ տոկոս աճը համապատասխանում է Աֆրիկայի տնտեսական աճի կես տոկոսին:
‹‹Աֆրիկան մինչև հիմա կախված է Եվրոպայի հետ առևտրից, որը նրա առաջին առևտրային գործընկերն է››,- ասել է Լամին:
Լամին հավաստիացնում է, որ Աֆրիկային անհրաժեշտ է նվազեցնել կախումը Եվրոպայից՝ ճգնաժամի ազդեցությունից խուսափելու համար:







































