Սիրիայի ԱԳՆ-ն անարդար և քաղաքականացված է անվանել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կայացրած որոշումը՝ կապված արաբական այդ երկրի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
ԵՄ անունից Լեհաստանի կողմից առաջարկված որոշումը, որն արդեն իսկ հավանություն է ստացել Ժնևում, դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումը Սիրիայում: Այդ որոշման օգտին քվեարկել է 47 երկրից 37-ը: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Էկվադորը, վեց երկիր ձեռնպահ է մնացել:
Սիրիայի հավաստիացմամբ՝ այս որոշումը միայն նպաստում է ճգնաժամի հետագա խորացմանը և աջակցում է երկրի զինված ահաբեկչական խմբավորումներին:






































