Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

ԼՂ հարցի քաղաքական լուծման հեռանկարներ դեռևս չեն երևում. Արման Մելիքյան

Ղարաբաղա-ադրբեջանական բաժանարար գծի վրա կայունությունը ստատուս քվոյի կայունության բաղադրատարրերից մեկն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի նախատեսված հանդիպմանը:

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի բացառումը թվում է, թե տեխնիկական հարց է, բայց իրականում շփման գծի վրա կայունությունը ստատուս քվոյի կայունության բաղադրատարրերից մեկն է լինելու: Այսինքն՝ մեծ հաշվով, կարող ենք ենթադրել, որ ներկայիս միջոցառումներն ուղղված են նրան, որ ստատուս քվոն պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը գտնված չէ, իսկ քաղաքական լուծման հեռանկարներ դեռևս չեն երևում: Ամեն դեպքում այս խնդիրը կնպաստի ստատուս քվոյի ամրապնդմանը, ինչը, կարծում եմ, վնասակար չէ»,- նկատեց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջին ժամանակներս իրականացրած միջնորդական գործունեությանը՝ ԼՂ նախկին պաշտոնյան նկատեց, որ վերջիններիս ներկայիս գործողություններն առանձնապես չեն տարբերվում նախկինում ծավալած գործունեությունից: «Իսկ համանախագահների աշխատանքը միտված է նրան, որպեսզի մի կողմից՝ տարածաշրջանում և բաժանարար գծի վրա խաղաղություն ապահովվի, մյուս կողմից՝ ապահովվի համանախագահների ներկայությունն ու մասնակցությունը բանակցային գործընթացում»,- նկատեց Արման Մելիքյանը:

Ամփոփելով՝ ԼՂ նախկին արտգործնախարարը նշեց, որ քանի դեռ չկա հակամարտող կողմերի դիրքերի մերձեցում և քանի դեռ գերտերությունները տարածաշրջանի հետագա զարգացումների վերաբերյալ միակարծիք չեն, կողմերից յուրաքանչյուրը շարունակելու է իր որդեգրած քաղաքական գիծը: «Ադրբեջանը, միևնույն է, խոսելու է պատերազմի վերսկսման մասին: Հայկական կողմերն իրենց հերթին պետք է խոսեն խաղաղ կարգավորման իրենց մոտեցումների մասին, որոնք, ըստ իս, հստակ ձևակերպված չեն, և դրանում է հայկական կողմի թուլությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում