Դևիսի գավաթի իր մեկնարկային խաղում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6:1, 6:1, 6:2 հաշվով ջախջախեց արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մոնակոյին: Հանդիպումը տևեց 2 ժամ 27 րոպե: Խաղից հետո իսպանացին նշեց.
«Ես հիանալի հանդիպում անցկացրի: Ինձ հաջողվեց խաղալ ագրեսիվ և գրեթե անսխալ՝ հատկապես առաջին և երկրորդ սեթերում: Խուանն իմ լավագույն ընկերներից է, այդ պատճառով նրա հետ մրցակցելն ինձ համար միշտ դժվար է: Շատ ուրախ եմ, որ կարողացա իմ թիմին բերել առաջին միավորը: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իսպանացի երկրպագուներին՝ անհավանական աջակցության համար, քանի որ այն ինձ օգնեց ինձ հաղթանակ տանել»:









































