Wednesday, 10 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

Առաջին իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանապետը. Ա. Զեյնալյան

Առաջին իրավապաշտպանը պետք է լինի ՀՀ ոստիկանապետը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը`գնահատելով ՀՀ ոստիկանության գործունեությունը:

Նա նշեց, որ ոստիկանապետը պետք է հասկանա, որ մարդու իրավունքը բարձրագույն, գերագույն արժեք է: Ըստ իրավապաշտպանի` ոստիկանության աշխատանքի գնահատականը տալիս է հասարակությունը իր հավաքական ընկալմամբ, իսկ այսօր ոստիկանությունից հասարակությունը պաշտպանվում է, խուսափում ոստիկանության հետ առնչվելուց: «Այսինքն` հասարակության ընկալման մեջ ոստիկանությունը վտանգ է ներկայացնում»,- նման դիտարկում արեց Ա. Զեյնալյանը:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ոստիկանի կերպարն այսօր ասոցացվում է անարդարություն իրականացնողի հետ: Նրա համոզմամբ, առաջին իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանը, այդպես պետք է ընկալվի, այսինքն` իրավապաշտպանները պետք է ըստ էության լինեն անգործ:

Անդրադառնալով ոստիկանի կերպարին` Ա. Զեյնալյանն ասաց, որ ոստիկանը պետք է զբաղվի մարդու հիմնական իրավունքների պաշտպանությամբ: «Կիրթ ոստիկանի համար առաջին տեղում պետք է լինի մարդը, նրա հիմնարար իրավունքները, հիմնարար ազատությունները, որը բարձրագույն արժեք է: Դա նշանակում է, որ դրանից բարձր ոչ մի արժեք չի կարող լինել, այդ թվում` պետության շահը, այդ թվում` ոստիկանապետի շահը, այդ թվում՝ ոստիկանության շահը, դրանք ստորադաս են»,- նշեց Ա. Զեյնալյանը`հավելելով, որ ոստիկանն այնպես պետք է անի, որ մարդն իրեն նսեմացած չզգա:

Իրավապաշտպան Ա. Զեյնալյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ բացահայտված չեն Ղուլյանի, Խալաֆյանի սպանությունները, ոստիկանության հեղինակությունը մնալու է այնպիսին, ինչպիսին հիմա կա: «Քանի դեռ արդարացի փոխհատուցում չեն ստացել այդ մարդկանց հարազատները, չի բացահայտվել և պատասխանատվության ենթարկվել մեղավորը»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում