The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին մի քանի թերթերի լրագրողների մեղադրել է իր բջջային հեռախոսային խոսակցությունները լսելու և հաղորդագրությունները կարդալու մեջ: Այս մասին հայտնում է Telegraph թերթը:
Աստղին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Մաքքարթնին ոստիկանություն է ներկայացրել ապացույցներ, որ իր հեռախոսային կոդը կոտրվել է:
Սակայն չի հաղորդվում, թե որ պարբերականներում են աշխատում մեղադրվող լրագրողները:
Մաքքարթնին լրագրողներին հայտնել է, որ այդ խնդիրն իրեն հատկապես մտահոգել է ամուսնալուծության ժամանակ, երբ իր անձնական կյանքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:
«Ամուսնալուծության ժամանակ ես հասկացա, որ շատ հնարավոր է, որ մարդիկ տարբեր պատճառներով ճնշում են ինձ: Լինում էին դեպքեր, երբ հեռախոսով խոսելիս ես ասում էի. «Եթե դու սա ձայնագրում ես, ապա սկսիր ապրել քո կյանքով»: Ցավալի է, որ ես չէի կարող ազատ խոսել իմ անձնական գործերի մասին: Ներկայումս փորձում եմ հեռախոսով շատ չխոսել: Մենք մեզ սովորեցնում ենք նոր աշխարհում նոր իրավիճակներին հարմարվել: Ես կարծում եմ, որ վատ չէր լինի օրենք ունենալ այս դեպքերի համար»,- ասել է Փոլ Մաքքարթնին:
Նա նաև նշել է, որ մամուլի ներխուժումը իր կյանք խանգարում է իրեն հանգիստը վայելել լողափում, քանի որ նրան հետապնդում է պապարացիների կողմից գաղտնի լուսանկարվելու վախը:











































