Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ժողովրդին մոլորության մեջ գցող շատ ուժեր կան. Ռ. Դավոյան

Հայ հասարակությունը մի օր հասնելու է թափանցիկ և արդար ընտրությունների, սակայն միշտ չէ, որ այդ թափանցիկ և արդար ընտրությունները ճիշտ են լինելու: Այսօր կայացած մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց գրող Ռազմիկ Դավոյանը:

Նրա խոսքով, մտավորականության դասը, ուզի, թե ոչ, ընտրությունների վերաբերյալ պետք է իր խոսքն ասի. «Բայց ամեն անգամ չէ, որ ժողովուրդը կամ կուսակցությունները լսում են մեր խոսքը: Ժողովրդին մոլորության մեջ գցող շատ ուժեր կան, և ճիշտ ընտրություն անելու համար քաղաքացին պետք է համոզմունք և հավատ ունենա, մինչդեռ 100 ընտրողից 98-ը հավատ չունի, այլ պարզապես հույս է տածում, որ այս կամ այն ուժին ընտրելու դեպքում ամեն ինչ լավ է լինելու: Իմ ամբողջ հույսը երիտասարդության վրա է: Երիտասարդությունը ուժ է և կարող է հարցեր լուծել, դրա համար էլ մտավորականությունը պետք է համագործակցի երիտասարդության հետ»,- նկատեց գրողը` ավելացնելով, որ պետք է ընտրվեն ուժեր, որոնք կարող են փոխել ժողովրդի վիճակը:

Ռազմիկ Դավոյանի համոզմամբ, քաղաքական պաշտոններ պետք է համարվեն միայն նախագահի և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներինը, իսկ կառավարությունը պետք է կարողունակ, մասնագիտացված մարմին լինի. «Ինչ էլ լինի, պետք է շնորհակալություն ասենք իշխանություններին, որ Հայոց ցեղասպանության, ԼՂՀ-ի և հայկական բանակի հարցերը գտնվում են պատշաճ մակարդակի վրա»,- ասաց գրողը:

Ասուլիսի մյուս բանախոս ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը իր հերթին նկատեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, եթե մտավորականները ընդգրկվեն տարբեր կուսակցությունների ցուցակում և մուտք գործեն խորհրդարան. «Սա նրա համար, որ Ազգային ժողովում լինեն նաև ինտելեկտուալ մարդիկ: Կուսակցական լինելը ես թերություն չեմ համարում, նույնիսկ առավելություն եմ համարում: Խորհրդարանում հայտնված մտավորականը չի փչանում և չի օգտագործվում՝ հակառակ տարածված կարծիքի, միաժամանակ մարդիկ ավելի շատ վստահում են ոչ մի կուսակցության անդամ չհանդիսացող մտավորականին և չեզոքություն պահողին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում