Բոբ Մարլիի այրին և ինը երեխանները Ֆլորիդայում դատի են տվել նրա խորթ եղբորը՝ Մայամիի ամենամյա երաժշտական փառատոնի ժամանակ «Մարլի» անունն օգտագործելու համար:
Հայցում նշվում է, որ գործարար Ռիչարդ Բուքերը և առընթեր մի քանի այլ ընկերություններ խախտում են հեղինակային իրավունքը և ապրանքանշային մի շարք օրենքներ՝ օգտագործելով «Մարլի» անունը և մտավոր սեփականություն հանդիսացող այլ բաներ:
Associated Press-ը գրում է, որ հայցում նշված են Մայամիի Nine Mile երաժշտական փառատոնը և տուրիստական գործակալությունը, որը գտնվում է Ջամայկայի Nine Mile տարածքում, որտեղ ապրել և այժմ թաղված է Մարլին:
Բոբ Մարլին քաղցկեղից մահացել է 1981 թվականին՝ 36 տարեկան հասակում:








































