Շվեդիայի Եվլե քաղաքում խուլիգանները վառել են հսկայական ծղոտե Սուրբծննդյան այծին (Gаvlebocken): Ինչպես հայտնում է The Local-ը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան: Ավանդական քանդակից մնացել է միայն կմաղքը: Մեղավորներին դեռ չեն գտել:
Ունեցած տվյալների համաձայն` ականատեսները զանգել են ոստիկանություն և հայտնել տեղի ունեցածի մասին: Ոստիկանները հասել են դեպքի վայր, սակայն չեն կարողացել փրկել քանդակը. այն շատ արագ է վառվել:
Սա առաջին դեպքը չէ, որ Եվլեում այրում են Սուրբծննդյան այծին: 13 մետրանոց ծղոտե քանդակի տեղադրման ավանդույթը ձմռան տոների նախաշեմին նշվում է 1966 թվականից, և այդ ժամանակից ի վեր բարբարոսները այրում են այն: Ընդհանուր առմամբ այրվել է 28 այծ:
Սուրբծննդյան այծը Շվեդիայում և Նորվեգիայում Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կերպարներից է: Այն ուղեկցում է Յուլեբուկին` հրաշագործ Ձմեռ պապին և օգնում է բաժանել նվերները: Սկանդինավյան երեխաները սպասում են այծի ժամանելուն և իրենց կոշիկների մեջ նրան համար վարսակ դնում:





































