Ունաի Կասիլյասը` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի եղբայրը, միշտ աջակցում է իր եղբորը: Այնուամենայնիվ, Ունաին համարվում է «Արքայական» ակումբի ամենասկզբունքային մրցակից «Բարսելոնա»-ի մոլի երկրպագու.
«Իկերը շատ համեստ է, սակայն միաժամանակ նաև թույլ հիշողություն ունի: Նա հաճախ մոռանում է խաղերից հետո ինձ համար բերել այն ֆուտբոլիստների մարզաշապիկները, որոնք ես խնդրում եմ նրանից: Իսկ ինչ վերաբերում է իմ սիրելի թիմին, ես կարող եմ առանց վախենալու ասել, որ այն «Բարսելոնա»-ն է»:









































