«Առաջին լրատվական»-ը, ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 2-ին` ժ. 13.09-ին, ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժ. 13.17-ին:
Այրվել է Ն. Պետրոսյանին պատկանող «ՎԱԶ2106» մակնիշի 58 LL 831 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի հատվածը:











































