«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 11.30-ի սահմաններում, Նոր Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: