Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ ինչպես նախապես տեղեկացրել էին, դեկտեմբերի 1-ին` ժամը 01.00-ին, Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
«ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: