Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Ես մնալու եմ շարժման, Հայ ազգային կոնգրեսի կողքին. Արման Բաբաջանյան

«Սլաք» ակումբի այսօրվա հյուրերն էին` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Ժամանակ» թերթի, «Առաջին լրատվական» կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Կենտրոն» Հ/Ը ներկայացուցիչը։ Նրանք անդրադարձան նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:

Արամ Աբրահամյանը նշեց, որ նկատում է նույն միտումները, որ եղել են 1995-ից. «Մեր քաղաքական միտքն էլ կրկնվում է, լճանում, այստեղ որևէ թարմություն չեմ տեսնում: Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունները օր առաջ պետք է հեռանան, բայց ընդդիմությունը 10-15 տարի առաջ էլ էր նույնն ասում։ Իշխանությունն ասում է, որ ազատ, արդար ընտրություններ կանցկացնի, բայց, բնականաբար, չի անցկացնելու»:

«Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանը, և այն որոշումը, որը նա պետք է կայացնի` կամ գնալ ՀՀԿ-ի հետ նույն ցուցակով ընտրությունների, կամ գնալ ընդդիմություն: Այս ինտրիգը ավելի սրվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով. ըստ էության, նա արագացրեց պրոցեսը և այն ընտրությունը սրությունը, որն այսօր դրվում է Գագիկ Ծառուկյանի առջև»,- նշեց Արման Բաբաջանյանը:

«Մեզ մոտ քաղաքական մտքի ճգնաժամ է: Մեր ԶԼՄ-ները սպասարկում են քաղաքական ուժերին: Մեր լրատվական դաշտը ամբողջովին հենված է ինտրիգների վրա: Եթե կլիշեներով այսպես շարունակեն շարժվել` ոչինչ չի փոխվի»,- ասաց Պետրոս Ղազարյանը:

Լրատվական դաշտում տիրող իրավիճակին անդրադառնալով` Արամ Աբրահամյանը ասաց նաև. «Ես միշտ աշխատում եմ, այնուամենայնիվ, մնալ պարկեշտության սահմաններում: Միշտ չէ, որ հաջողվում է, միշտ չէ, որ էթիկայի օրենքները պահպանվում են, և միշտ չէ, որ ցնդաբանական գաղափարներ մեր թերթում տեղ չեն գտնում: Ես աշխատում եմ, որ դրանք չլինեն, եթե դրանք կան` կներեք, կաշխատենք՝ ավելի լավ լինի»։

Անդրադառնալով Հայաստանում լրատվական դաշտի առաքելությանը՝ «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Մեր վերջին տարիների գործունեության նվաճումն այն է, որ մեզ սկսեցին չսիրել միաժամանակ թե՛ ընդդիմադիր դաշտում, թե՛ իշխանական դաշտում, և ես կարծում եմ, որ դրանից կայքը, թերթը շահում են: Այն գաղափարները, որոնց գեներացնողը մենք չպետք է լինեինք` ստիպված մենք ենք լինում և փնտրում ենք քաղաքական դաշտում այն գործիչներին, որոնք կերկրորդեն մեր տեսակետները:

Ես ԱՄՆ-ից Հայաստան չեմ վերադարձել այստեղ ազատ լրատվամիջոց անելու համար, ես հավատացել եմ, որ Հայաստանում փոփոխություն հնարավոր է անել, կանգնել եմ Հայ ազգային կոնգրեսի կողքին, հավատացել եմ այդ քաղաքական ուժի հաղթանակին և համարել եմ, որ Հայաստանում փոփոխություն կարող է իրականացնել բացառապես այդ ուժը:

Ես շարունակում եմ հավատալ, որ այդ քաղաքական ուժն այլընտրանք չունի Հայաստանում, ուստի ամեն ինչ անելու եմ և իմ լրատվամիջոցն էլ ծառայեցնելու եմ այդ հաղթանակին հասցնելու, Հայաստանում քաղաքական արագ փոփոխությունների համար: Երբ բանտից ազատվել եմ, ես հայտարարել եմ, որ լինելու եմ Հայ ազգային կոնգրեսի կողքին և անելու եմ ամեն ինչ Հայաստանում արմատական, համակարգային փոփոխությունների համար»:

Լրագրողի հարցին` «Այսինքն՝ դուք քարոզչությո՞ւն եք իրականացնելու», Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Այո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում