«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Կարեն Մալխասյանն իրականում կրթություն չունի և իր դիպլոմը գնել է:
Օրաթերթը զանգահարել է Մալխասյանին` պարզելու` ճի՞շտ է տեղեկությունը:
-Պարո՛ն Մալխասյան, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Բարձրագույն:
-Որտե՞ղ եք ավարտել:
-Երևանի պետական համալսարանի ինստիտուտը:
-Որտե՞ղ:
-Երևանի պետական ինստիտուտ, Մոսկվայի ֆիլեալն է:
-Ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Տնտեսագետ:
-Իսկ Ձեր համալսարան-ինստիտուտը որտե՞ղ է գտնվում:
-Որ ճիշտն ասեմ` երկու տեղ փոխվել ա արդեն: Բայց հիմա ոնց որ բանում ա… էն… էն… Մերգելյան ինստիտուտում ա ոնց որ:
-Իսկ Ձեր ուսանելու տարիներին որտե՞ղ եք դասերի հաճախել:
-Մե՞նք:
-Այո՛:
-Բանի… պետական համալսարանի հետեւը մի հատ շենք կար, ինչ շենք էին ասո՞ւմ: Չեմ հիշում, վարձով տեղ էին վերցրել:
-Ի՞նչ շենք է, չե՞ք հիշում:
-Չէ՛:
-Մենք տեղեկություն ունենք, որ պարկի աշխատակիցների մեծ մասն իրենց դիպլոմները գնել են, դրա համար էլ փորձում ենք ճշտել:
-Ճշտեցի՞ք: Մի հատ բան էլ ես կարա՞մ ճշտեմ:
-Ասե՛ք:
-Դուք գիտե՞ք տեղը, որտե՞ղ են վաճառում, մի հատ պետք ա:
-Ճիշտն ասած` ո՛չ:
-Բայց Հայաստանում տենց բան կա՞, որ դիպլոմ են վաճառում:
-Ես լսել եմ: