Բելգրադը բանակցություններ կշարունակի Պրիշտինայի հետ՝ անկախ Սերբիայի ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացից: Այդ մասին հայտարարել է Սերբիայի Արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Բորիսլավ Ստեֆանովիչը՝ Բրյուսելում Պրիշտինայի հետ տեխնիկական բանակցությունների ութերորդ փուլը սկսվելուց առաջ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Բանակցությունների արդյունքները ուշադրության են արժանանալու դեկտեմբերի 8-9-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, երբ քննարկելու են Սերբիայի պաշտոնական թեկնածությունը կազմակերպությանը անդամակցելու հարցի շուրջ:
Ստեֆանովիչը նշել է, որ Սերբիայի համար «շատ կարևոր է» ԵՄ կողմից ճանաչում ստանալ որպես ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածու: Սակայն Կոսովոյի հետ բանակցությունները «վարում են ոչ թե այդ պատճառով, այլ որ գոյություն ունեն իրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:
Կոսովոյի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Էդիտա Թահիրին ավելի լավատես է: Նա հատկապես ընդգծել է «նախնական պայմանավորվածություններ իրականացնելու համար Սերբիայի մոտ քաղաքական կամքի բացակայությունը»:
«Այսօր տեղի են ունենալու այս տարվա ընթացքում տեխնիկական բանակցությունների վերջին փուլը և այս բանակցային փուլի վերջին ենթափուլը: Սերբիայի և Կոսովոյի եվրոպական ինտեգրացիայի հեռանկարները շատ առումներով կախված են այս բանակցություններից»,- ասել է Թահիրին: