Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Թագավորական իսլամական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը պատրաստել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը։
Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ դրանում ընդգրկվել են 4 ադրբեջանցիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զբաղեցրել է 104-րդ հորիզոնականը։ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն նույնպես ընդգրկվել է այդ ցանկում (սակայն նրա զբաղեցրած հորիզոնականը չի նշվում)։
Ցանկում Իլհամ Ալիևին գերազանցել է աստվածաբան ու փիլիսոփա Իլգար Իբրահիմօղլուն։ Մուղամ կատարող Ալիմ Գասիմովն էլ զբաղեցրել է 136-րդ հորիզոնականը։