Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Որքա՞ն է զինվորի կյանքի գինը, կամ փրկել շարքային Ռայանին

Հոկտեմբեր ամսվա ընթացքում բանակում մեկը մյուսի հետևից տեղի ունեցան մահացու ավարտով չորս ոչ մարտական պատահարներ: Չորս հայ ընտանիք իր ծնած, մեծացրած ու բանակ ուղարկած առողջ տղայի փոխարեն ստացավ դիակ (ռազմական տերմինաբանությամբ` Груз-200) և չնչին նյութական փոխհատուցում:

Համաձայն այդ խնդրով արդեն վաղուց զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների` վերջին տարիներին մեր բանակում ոչ մարտական պայմաններում տարեկան զոհվում է ոչ պակաս 35-65 (կախված տարուց) զինծառայող: Այն, որ այդ թիվն անթույլատրելի մեծ է, ընդունում են բոլորը, այդ թվում` ՊՆ-ն: Սակայն եկեք միանգամից հասկանանք, որ այդքան զինծառայողների մահերը ոչ թե վիճակագրություն են, այլ ողբերգություն. տարեկան շուրջ 50 ողբերգություն:

Դա միայն մահացածները: Իսկ քանիսն են վերադառնում հաշմանդամ, քանիսն են բանակում ծեծվում, անարժանապատիվ վերաբերմունքի արժանանում` ոչ ոք չի հաշվել: Բայց հազիվ թե գտնվի մի զինվոր, որին 2 տարում չեն հայհոյել, կամ որը ապտակ չի ստացել սպայի կողմից: Այսինքն` զինվորի արժանապատվությունը, հոգեբանական վիճակը, առողջությունը կամ կյանքը համարյա առ ոչինչ են հրամանատարության մեծամասնության համար:

Համաձայն գործող օրենքի` զոհված զինծառայողների ընտանիքները միանվագ ստանում են շուրջ 2.1 միլիոն դրամ հուղարկավորության համար և շուրջ 3.6 միլիոն դրամ (10.000 ԱՄՆ դոլար)` որպես փոխհատուցում: Այսինքն` համարվում է, որ հայ զինվորի կյանքն արժե տասը հազար դոլար` այդքան է պետության պարտավորությունը երեխա կորցրած ընտանիքի դիմաց (ընդ որում` այդ գումարը մուծվում է պետբյուջեից, և ոչ մահվան մեջ մեղավորների հաշվին):

Քաղաքակիրթ երկրներում ոչ միայն բանակում սպանությունները, այլև բանակում զինվորների նկատմամբ բռնության կամ անարժանապատիվ վերաբերմունքի դեպքերը դառնում են մի համապետական արտակարգ պատահար: Դրանք դառնում են խորհրդարանական հատուկ հանձնաժողովներ ստեղծելու, տարբեր ռանգի զինվորականների պաշտոններից դուրս թռչելու և նույնիսկ` պաշտպանության նախարարին նշանակած քաղաքական ուժի նկատմամբ անվստահության պատճառ:

Իսրայելում նման դեպքերում նույնիսկ զորամասեր են ցրում: Գերմանիայում, մի քանի տարի առաջ, սպաների կողմից մի քանի զինվորի ծեծելը բերեց պաշտպանության նախարարի հրաժարականի: Կանադայում երկու հատուկջոկատայինների կողմից մի դեռահասի ծեծելը 1993-ին դարձավ խորհրդարանում երկամյա լուրջ քննարկումների առարկա:

Հարկ չկա ասելու, թե որքան էր գնահատվում զինվորի կյանքը Սովետական Միությունում կամ հիմիկվա Ռուսաստանում, կամ նույնիսկ Ռուսական կայսրությունում, քանի որ բոլորին է հայտնի, որ այն գնահատվում է (էր) համարյա առ ոչինչ: Ու այդ ֆոնին զարմանալի չէ, որ սովետական ու ռուսական բանակներում զինվորներին ծեծում են, խոշտանգում են, սպանում են, ու ոչինչ չի փոխվում… Լավագույն դեպքում` պատժվում են անմիջական մեղավորները, բայց հաճախ դա էլ տեղի չի ունենում: Համաձայն Ռուսաստանի «Զինվորի մայր» կազմակերպության տվյալների` այդ երկրի բանակում տարեկան մահանում է շուրջ 3000 մարդ: Ռուսաստանցի անկախ փորձագետները իրենց բանակը բարոյական արժեքների տեսանկյունից համեմատում են տեռորիստների հետ, որոնց համար նույնպես մարդկային կյանքը ոչինչ չարժե:

Միանգամից ասեմ, որ Ամերիկայում, ուր կյանքի միջին մակարդակը Հայաստանից ընդամենը 10 անգամ է բարձր, մահացած զինծառայողների դիմաց ընտանիքին տրվում է հիսունից հարյուր յոթանասուն անգամ ավելի մեծ (քան Հայաստանում) փոխհատուցում` 0.5-1.7 միլիոն դոլար: Ոչ պակաս են նաև (նյութական առումով) գնահատում իրենց զինվորների կայնքը Եվրոպական երկրները:

Ու հարցը ոչ միայն արդեն սպանված զինվորի կյանքի գինն է, այլ այն միջոցների ծավալը, որը ներդրվում է, որ այդ զինվորը չսպանվի: Այդպիսի միջոցները սկսվում են որակյալ զրահաբաճկոններից ու ավարտվում են դեդովշչինայի բացառմամբ և տարատեսակ պարզունակ միջոցներով:

Շատերս նաև հիշում ենք, թե ինչպես ամերիկյան բանակը 2003-ին իրաքցիների թիկունքում հատուկ օպերացիա իրականացրեց, որ փրկի գերեվարված շարքային Ջեսիկա Լինչին: Բայց մեկ զինվորի կյանք փրկելու համար ձեռնարկված միջոցների ռեկորդը սահմանեց Իսրայելը, որը ՀԱՄԱՍ-ի կողմից գերի վերցված զինվորի ազատության դիմաց պաղեստինցիներին այս օրերին հանձնում է 1027 բանտարկյալ: Փաստորեն, այդ երկրում իրենց մի զինվորի կայնքը գնահատում են ավելի քան 1000 պաղեստինցու կյանքի չափ:

Այսինքն` քաղաքակիրթ երկրների բանակների զինվորները ոչ միայն ծառայության ժամանակ չեն ծեծվում, խոշտանգվում ու սպանվում, այլև նույնիսկ, գտնվելով հակառակորդի բանտում, գիտեն, որ իրենց ղեկավարությունը իրենց մասին հոգ է տանում ու չի խնայի ոչ մի միջոց իր զինվորին ազատելու համար: Իսկ մեր երկրում զինվորները սպանվում են իրենց ծառայակիցների կողմից, ու ղեկավարությունը ոչ միայն չի ձեռնարկում միջոցներ, որ դա տեղի չունենա, այլև պարտակում է այդ սպանությունները:

Ու այդ տարբերությունը կապ չունի ո՛չ Հայաստանի ընդամենը 20 տարի անկախ լինելու, ո՛չ Հայաստանի համեստ նյութական հնարավորությունների հետ, ո՛չ էլ ադրբեջանական սպառնալիքի հետ: Ինչպես ասում են` «մարդս մարդ լինի»: Ցավոք, ես չեմ զգում, որ միջին հայ հրամանատարի, գեներալի, գլխավոր շտաբի պետի կամ նախագահի համար հայ զինվորի արժանապատվության, առողջության ու կյանքի արժեքը 0-ից տարբեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում