Եվրամիությանն անդամագրվելու հարցում Խորվաթիայի բնակիչների աջակցությունը մեծացել է՝ հասնելով 61 տոկոսի:Ըստ РИА Новости–ի՝ այս մասին են վկայում խորվաթական Ipsos Puls սոցիոլոգիական ընկերության կատարած հարցումների արդյունքները:
Հարցումն անցկացվել է Եվրոպայում պարտքային ճգնաժամի ֆոնի վրա: Ենթադրվում է, որ Խորվաթիան կդառնա ԵՄ-ի հաջորդ անդամը: Նրա անդամագրումը նախատեսվում է 2013 թ.:
ԵՄ-ին անդամգրվելուն դեմ է արտահայտվել բնակչության 32 տոկոսը, հստակ պատասխան չի տվել 7 տոկոսը, համաձայնել է 61 տոկոսը:
Փորձագետները զարմացել են, քանի որ ապրիլին կայացած հարցումների արդյունքում բնակչության ընդամենը 40 տոկոսն էր կողմ արտահայտվել ԵՄ-ին անդամակցելուն:
Հարցմանը մասնակցել է մոտ հազար մարդ: