Յուլյա Տիմոշենկոն բանտախցից տեղափոխվել է բժշկական պալատ: Նրան տեղափոխել են նշանակված բուժումը ստանալու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բանտի պալատում կենսապայմանները համապատասխանում են եվրոպական մակարդակին, ինչպես նաև ազգային կանոնադրությանը և միջազգային ստանդարտներին:
Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախկին վարչապետի դատապաշտպանը հայտնել է իր պաշտպանյալի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին: