Monday, 06 05 2024
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն

Մարդկանց «քցելը» մեծ վնաս է նաև «էլիտարաշինարարներին»

Մայրաքաղաքում լայն թափով սկսված էլիտար շինարարության տեմպերը վերջին տարիներին կարծես թե սկսել են դանդաղել: Պատճառը գուցե ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, այլ նաև էլիտար բնակարանների հետ կապված տարաբնույթ, դատական ու արտադատական քաշքշուկները, որոնց բացասական հետևանքը թվային արտահայտությամբ դժվար կլինի գնահատել, մանավանդ որ` դրանց վերջն այդպես էլ չի երևում: Բայց որ դրանից տուժելու են և՛ բնակիչները, և՛ պետությունը, և՛ էլիտար շինարարակական բիզնեսով զբաղվող ընկերությունները` արդեն ակնհայտ է դառնում:

Մոտ երկու տասնյակ շինարարական կազմակերպություններ մայրաքաղաքում զբաղվում են հանրային գերակա շահի անվան տակ իրացված տարածքներում կառուցապատումներ իրականացնելով, սակայն որոշ ընկերությունների կամ դրանց հետ կապված որոշ անձանց անուններ բավականին շատ են շրջանառվում բողոքավոր քաղաքացիների շրջանում և տարբեր առիթներով: Օրինակ` Սիմոն Աղազարյանի անունը կապվում է միանգամից մի քանի ընկերությունների հետ՝ «Գապբնակշին», «Գրադինվեստ», «Նարեկ-Շելթեր», «Վիզկոն»: Այս ընկերությունները կոնկրետ ժամկետներում որոշակի պարտավորություններ են ստանձնել բնակիչների առջև, բայց այդպես էլ չեն կատարել դրանք:

Եկմալյան 1-ին փողոցի մի խումբ բնակիչներ 2006թ. պայմանագիր էին կնքել «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ ու ազատել իրենց բնակարանները` գրեթե համոզված, որ դրանց տեղում կառուցվող շենքից 2 տարի անց` 2008թ. հուլիսին, նոր բնակարան են ստանալու, որը կհամապատասխանի քաղաքաշինական և ճարտարապետական նորմերին, մանրահատակված և կոմունալ բոլոր հարմարություններով: Պայմանագրի ժամկետը խախտելու դեպքում կառուցապատողը խոստացել էր ամեն մի ժամկետանց օրվա համար տուժանք վճարել, իսկ եթե բնակարանը չտար, պետք է հատուցեր բնակարանի արժեքը` տվյալ պահին գործող շուկայական արժեքին համապատասխան: Ու թեկուզ ավարտվել էր պայմանագրով նախատեսված վերջնաժամկետը, բնակիչներից շատերը շարունակում էին մնալ վարձած բնակարաններում, և դեռ հարց է` նրանք կստանա՞ն խոստացված բնակարանները և կրած վնասի փոխհատուցումը` կառուցապատողի մեղքով վարձված բնակարանների տերերին տված վարձավճարները:

Ստեղծված անորոշ իրավիճակը բնակիչներից շատերին ստիպել է դիմել դատարան: Աղազարյանը, որպես «Գրադինվեստի» ներկայացուցիչ, դատարանում հայտնվել է պատասխանողի կարգավիճակում ոչ միայն բնակիչների, այլ նաև բանկերի հետ: Էմիլյա Մանուչարյանը 2009-ին դիմել է դատարան` Աղազարյանի հետ կնքած պայմանագիրը լուծելու և գումար բռնագանձելու պահանջով, Վերգինե Բուտաևան` գործարքն անվավեր ճանաչելու, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղը` «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ին դատարան է հրավիրել վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջով: Բացի դա, բնակիչներին հասած տեղեկություններով, այս տարիների ընթացքում «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ պայմանագրեր են կնքել նաև այլ քաղաքացիներ, որոնք մասամբ վճարել են կառուցվող շենքում բնակարան ունենալու համար: Տարիներ շարունակ բնակարանի սպասողները մտավախություն ունեն, որ մի բնակարանը միանգամից վաճառված լինի մի քանի հոգու, և այժմ այդ մի քանի հոգին ընկնեն դատական կարգով իրենց սեփականության իրավունքը վիճարկելու շրջապտույտի մեջ:

Իսկ ընդհանրապես, մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերությունների և այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի համագործակցությամբ «քցված» այս կամ այն բնակչի մասին: Դրանցից մեկը` Արուսյակ Պետրոսյանը, օրինակ, 2007թ. 64,7 մլն դրամ էր վճարել «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին Բուզանդի 13-21 հասցեում կառուցվելիք շենքում երկու բնակարան և մեկ ավտոտնակ ձեռք բերելու համար: Անցել էր 2 տարի, սակայն կառուցվելիք շենքի տեղում ընդամենը փոսն էր փորված եղել: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ որպես տվյալ տարածքի կառուցապատող, կառավարության որոշմամբ արձանագրված ընկերությունների ցուցակում բացակայել էր «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի անունը: Տվյալ տարածքը պետք է կառուցապատեր «Ավանտ Տուր» ՍՊԸ-ն, որը հրաժարվել էր իր իրավունքից հօգուտ «Վիզկոն» ՍՊԸ-ի, ինչն էլ քաղաքապետ Զախարյանի միջնորդությամբ հաստատվել էր կառավարության կողմից: Սակայն շենքն այդպես էլ չէր կառուցվել նախատեսված ժամկետում և մարդկանց գումարն էլ չէր վերադարձվել: Բնակիչները հետագայում պարզել էին, որ նույն անձնավորությունները (Պավել Անդերսեն, Սիմոն Աղազարյան, Գագիկ Պապոյան) հանդես են եկել կա՛մ որպես նշված 3 ընկերությունների հիմնադիր, կա՛մ տնօրեն, իսկ «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն և «Վիզկոն» ՍՊԸ-ն գրանցված են միևնույն` Մաշտոցի 42Ա-2 հասցեում:

Կրկին անդրադառնալով Ս.Աղազարյանին` նշենք, որ նա նախկինում ոստիկանությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. Խորհրդային շրջանի և ապա նաև Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի պետ է եղել, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների` ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հովանավորյալներից է: Իսկ բողոքող բնակիչների պատմածով էլ, «Գրադինվեստ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը իրենց հետ խոսելիս երբեմն Սերժ Սարգսյանի անունն է հիշատակել, և նրանք իրականում չգիտեն` Սիմոն Աղազարյանն իսկապե՞ս նրա հովանավորությունն է վայելում, թե՞ նրա անունը շահարկելով` ինչ ուզում անում է:

Ամեն դեպքում, նման երևույթները ամենից առաջ հսկայական վնաս են հասցնում առաջին հերթին հենց էլիտարաշինարարությամբ զբաղվողներին. մարդիկ խաբված բնակիչների նախադեպերն աչքի առաջ ունենալով, պարզապես հրաժարվում են կամ կարող են հրաժարվել այդ նորակառույցում տուն ձեռք բերելու մտքից, և դա կարող է ազդել նաև գուցե բարեխիղճ ընկերությունների շինարարական բիզնեսի վրա (եթե կան): Եվ կստացվի, որ մեծ հաշվով տուժում են հենց նրանք, եթե, իհարկե, իրացված տարածքների բնակիչներից դեռ չեն հանել իրենց «օգուտները»: Եվ, ի վերջո, դա կարող է վնաս լինել նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե ՄԻԵԴ-ի որոշումներով Հայաստանի բյուջեն տարիներ շարունակ մեծ վնասներ կրի իշխանությունների նախաձեռնած այս մութ գործարքներից:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում