Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Եթե բոլորս մեկնենք, այստեղ էլ հայեր չեն մնա, դրսի տարբեր ազգերից կգան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն է երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը «Նոր Ալիք-2010» մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցրեց առաջին տեղը:

– Սոնա, ամբողջ աշխարհում շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են հասարակական կազմակերպություններում, նախաձեռնություններում: Վերջին տարիներին մեզանում ձևավորվել են տարբեր նախաձեռնություններ, օրինակ՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը», բնապահպանական և այլ հարցեր արծարծող: Որպես երգչուհի` արդյոք ներգրավվա՞ծ եք նման շարժումներում, և ի՞նչն է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների պասիվության պատճառն այս հարցերում:

– Ասեմ, որ ես առիթ եմ ունեցել բնության պահպանման հետ առնչվել: Ինձ` որպես երգչուհի, առաջարկեցին մասնակցել պլաստիկ շշերից և աղբից մաքրման բնապահպանական ակցիային, ես էլ համաձայնվեցի, նպատակը կենցաղային աղբից պլաստիկ շշերի առանձնացումն էր, որ կնպաստի պահպանել մեր բնությունը, օդը, քանի որ այն շատ կեղտոտված է: Կցանկանայի ավելի շատ թթվածին լիներ, մեր գեղեցիկ բնությանը ձեռք չտային, ծառերը չհատեին: Եվ դրա համար նման ակցիաներին մասնակցելու առաջարկներ եթե ունենամ, նորից կմասնակցեմ: Բացի այդ, ես մասնակցում եմ շնիկների պաշտպանության ակցիաներին, ինձ շատ է հուզում թափառող կենդանիների հարցը, և այս առումով պետք է շատ լուրջ մոտեցում լինի: Առհասարակ, յուրաքանչյուրս պետք է մտածենք մեր բնության մասին: Այսինքն` ամեն մեկը եթե դա գիտակցի, կարծում եմ` ամեն բան լավ կլինի:

– Տեղյա՞կ եք արդյոք Թեղուտի անտառների ոչնչացման և տեղում հանքերի շահագործման փաստին: Սերժ Թանգյանը եկավ, մասնակցեց բնապահպանական ակցիաների, փոխարենը այստեղ որևէ երգչի չես տեսնի նման էկոլոգիական խնդիրներով անհանգստանալիս:

– Տեղյակ եմ: Ինձ միշտ հետաքրքրում են նորությունները, և ես միշտ հետևում եմ: Ես շատ վատ եմ այդ փաստին վերաբերվում, որովհետև չպետք է բնությանը ձեռք տալ, եթե բնությանը ձեռք ես տալիս, ինքը անպայման հակահարված է տալիս: Բնության այդպիսի չգրված օրենք կա: Առհասարակ շատ ծանր եմ տանում ծառահատումները և միշտ պատրաստ եմ նման ակցիաների մասնակցել:

– Եթե վերադառնանք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը, որքանո՞վ ենք տեղյակ խնդրին: Օրերս ասուլիսում կարևորեցիք հայոց լեզվի պահպանության հարցը:

– Սա շատ կարևոր հարց է, միայն ձևականորեն կիրթ լինելը բավական չէ, բայց մեր հայոց լեզուն և մեր պատմությունը դու պետք է շատ լավ իմանաս, հայոց լեզվին պետք է մեծ տեղ տալ, այսինքն` առաջին հերթին իմանալ մեր լեզուն, մերը պահպանենք, ու թեև օտար լեզուների հանդեպ վատ չեմ տրամադրված, բայց չպետք է շատ օտարանալ:

– Օտարացե՞լ ենք:

– Շատ ենք օտարացել, և դա շատ վատ է, որոշ տոկոս օտարացած է, իսկ որոշ տոկոս` ոչ: Պետք է մեծ ուշադրություն դարձնել մեր լեզվին, և հայերենը պետք միշտ մնայուն մնա, որովհետև մենք հայ ենք: Մենք գեղեցիկ, բայց բարդ լեզու ունենք:

– Այսինքն` դե՞մ եք օտարալեզու դպրոցների բացմանը, ՀՀ լեզվի օրենքում փոփոխություն մտցնելուն:

– Ես կոնկրետ չեմ կարող ասել` դեմ եմ, բայց կուզենայի մեր հայկականը գերակշռեր, ոչ թե ամեն հարցում օտար մոլուցքով տառապենք:

– Սոնա, 2010-ին արտագաղթի ցուցանիշը 70.000-ի հասավ, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին, արդյոք Ձեզ անհանգստացնո՞ւմ է օրեցօր դատարկվող Հայաստանը:

– Գիտեք, այդ հարցը ես այնքան էլ բարդ չեմ համարում: Բնականաբար, այստեղ կան շատ դժվարություններ, մարդիկ աշխատանք են փնտրում, որոշ տոկոսը չի կարողանում գոյատևել և մեկնում է, բայց եթե բոլորս մեկնենք, այստեղ էլ հայեր չեն մնա, դրսի տարբեր ազգերից կգան:

– Շոու-բիզնեսի աստղեր էլ կան, որոնք նույնպես դիմել են արտագաղթի…

– Ըստ իս, սա մի քանի գործոնով է պայմանավորված, և վիրավորանք կա, կա որ նրանց կոտրում են, կամ աշխատանք չունեն, որովհետև եթե հիսուն տոկոսը լավ է ապրում, դա չի նշանակում՝ բոլորը լավ են ապրում: Ես կցանկանայի հայերին միշտ լավ տեսնել, նախկինում ավելի լավ է եղել, հիմա կյանքը բարդացել է, բայց մենք պետք է լավատեսորեն մոտենանք: Բնականաբար բոլորս ունենք խնդիրներ, մարդիկ կան, որոնք սիրում են այդ խնդիրների մասին խոսել, մարդիկ կան, որոնք չեն սիրում խոսել:

– Ավելի լավ է խոսե՞լը և պայքարե՞լը, թե՞ չխոսելը:

– Խոսելն էլ է ճիշտ, չխոսելն էլ. համենայնդեպս, խոսելով կարող ես ինչ-որ մի հարց լուծել: Եվ պետք է միասնական լինենք, որովհետև մեկ հոգով ամեն ինչի հասնելը շատ դժվար է: Մենք միասնական ազգ ենք եղել, կանք ու կմնանք, բայց մեզ մոտ շատ բաներ պետք է վերանան: Կուզենամ, որ միասնությունը միշտ մեզ հետ մնա, մենք հյուրասեր, տաք ազգ ենք, և օտարամոլությունը չգերիշխի, միշտ լավերին պահենք, պահպանենք ոչ միայն երգարվեստում, այլ բոլոր բնագավառներում, և եթե ամեն մեկը իր գործով զբաղի, անպայման լուծում կլինի:

– Սոնա, Դուք մեր միասնականության մասին խոսեցիք, բայց վերջին տարիներին առավել շատ մեր պառակտման մասին են խոսում, գաղափարական տարբերությունների: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսը համարձակվեցին մտքեր ասել մի քանի տարի առաջ, որոնք մինչև հիմա վատ առումով հիշվում են: Արդյոք Դուք քաղաքական պրոցեսներում ներգրավված եք:

– Տեղ-տեղ զգում եմ պառակտում: Քաղաքականություն բոլորս պետք է իմանանք, դա վատ բան չէ, բայց քանի որ մենք երգարվեստի մեջ ենք, պետք է զբաղվենք մեր գործով, այսինքն, երգում ես՝ երգիր, պարում ես՝ պարիր: Միշտ լինում են միջոցառումներ, հրավերներ, ես սիրով եմ մասնակցում:

– Նախընտրական շրջանո՞ւմ էլ են Ձեզ զանգում, կանչում, գնո՞ւմ եք:

– Այո, ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Քանի որ ես Արաբկիր շրջանից եմ, լինում են մեծ միջոցառումներ, որոնց հպարտությամբ մասնակցում եմ: Բայց ես չեմ սիրում, որ երգիչները ընդհանրապես քաղաքականության հետ մեծ կապ են ունենում, այսինքն` ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Բայց, կրկնում եմ, քաղաքականություն պետք է իմանաս, վերջիվերջո քո հայրենիքում ես և չպետք է ամեն ինչից հետ մնաս:

– Նախագահական ընտրություններից առաջ զանգել-կանչե՞լ են որևէ թեկնածուի համար երգելու:

– Անկեղծ ասած, չի եղել նման զանգ, և դա ոչ լավ է, ոչ վատ: Եթե լիներ զանգ, ես հպարտորեն կմասնակցեի, բայց նման զանգեր չեն եղել:

– Իսկ եթե ընդդիմադիր թեկնածուները զանգահարեի՞ն:

– Գիտեք, ես բոլորի հետ շատ լավ եմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Ես որևէ կուսակցության հետ խնդիրներ չեմ ունեցել, բոլորին շատ հարգում, սիրում եմ, բայց եթե զանգեր լինում են, ես մտածում եմ` գնալ, թե ոչ: Բնականաբար, ամեն տեղ չէ, որ դու պետք է ելույթ ունենաս, պետք է գցես-բռնես:

– Այսինքն` մեր քաղաքական գործիչների վարքը, կենցաղը Ձեզ ինչ-որ առումով դո՞ւր է գալիս:


– Ինչ-որ առումով դուր է գալիս, բայց դեռ չլուծված շատ հարցեր կան, որոնք, կարծում եմ, կշտկվեն: Ես լավատեսորեն եմ ամեն ինչին մոտենում և այդպես առաջ գնում:

– Մեր իրականության մեջ խնդիրներ կա՞ն, որոնք ամենաշատը կուզեք չլինեն:

– Դարձյալ պետք է կենդանիների խնամքին և պահպանությանը անդրադառնամ: Ցանկությունս է` առհասարակ մանկատան երեխաներ չլինեն, ամեն մանուկ իր ընտանիք վերադառնա, հիվանդ երեխաների հարցը լուծվի:

– Իսկ վերջին շրջանում բանակում առկա խնդիրները որքանո՞վ են հուզում ձեզ:

– Սա շատ ցավոտ հարց է: Բնականաբար, ես չպետք է լուծեմ այս հարցը: Ես հպարտանում եմ մեր բանակի համար, որովհետև ես այստեղ նստած եմ նրանց շնորհիվ, մեր տղաները լավն են, ուժեղ և բանակում միշտ էլ լինում են խնդիրներ:

– Ըստ Ձեզ` այս տեսակ հարցեր լուծելու համար համակարգային փոփոխություննե՞ր են պետք:

– Այո:

– Ովքե՞ր այդ հարցերով պետք է զբաղվեն:

– Ովքեր զբաղվում են այդ հարցերով:

– Սոնա, քսան տարի առաջ մենք անկախացանք, որքանո՞վ է Սոնա Շահգելդյանը իրեն անկախ Հայաստանի քաղաքացի համարում:

– Շատ լավ է, որ անկախացել ենք, բնականաբար, հիմա առանձին պետություն ենք, և ես շատ հպարտ եմ, և անկախությունը ազդեցություն ունի:

– Սոնա, Դուք շրջագայում եք աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` ժողովրդավար երկրներում: Ի՞նչ հիմքերի վրա է ժողովրդավարությունը մեզ մոտ, երբ մարդու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարվում են:

– Գիտեք, մենք փոքր երկիր ենք, մենք շատ լավն ենք և ուժեղ ենք, կան մեծ երկրներ, որոնք ոչ թե ավելի լավն են, այլ ավելի հզոր են, մենք դեռ քսան տարվա անկախություն ունենք և լավատեսորեն պետք է տրամադրվենք, որ առաջադիմություն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում