Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր մենք վերստին հավաքվել ենք միասին, որպեսզի գտնենք ուղիներ ի նպաստ Կովկասում հակամարտությունների լուծման և ճշմարիտ խաղաղության հաստատման:

Շարունակելով նախորդ հանդիպումների ավանդույթը` կրկին հաստատում ենք, որ հոգևորականության և հավատացյալների ջանքերն ի զորու են անմիջական կերպով բարերար ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա:

Ցավոք, տարածաշրջանի շատ ժողովուրդներ նախկինի պես բաժանված են միմյանցից թշնամությամբ և անվստահությամբ: Մենք բոլորս կրում ենք մինչև վերջ չկարգավորված հակամարտությունների հետևանքները:

Քաղաքական արմատականները և ապակառուցողական այլ ուժեր փորձում են օգտագործել ազգային և կրոնական տարբերությունները հիմնավորելու համար իրենց հայտարարություններն ու գործողությունները, որոնք հիմնովին խորթ են կրոնական ավանդույթներին:

Մենք հաստատապես կողմնակից ենք առկա խնդիրների լուծմանը բացառապես խաղաղ և օրինական միջոցներով: Կոչ ենք անում քաղաքական գործիչներին նոր ազդակ հաղորդել երկխոսությանը` ուղղված Կովկասում հաստատուն խաղաղությանը խոչընդոտող տարաձայնությունների կարգավորմանը: Հոգևոր առաջնորդները պատրաստ են լուրջ մասնակցություն ունենալ այդպիսի երկխոսությանը:

Կոչ ենք անում աջակցել հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրման գործընթացներին` ուղղված հասարակական բոլոր շերտերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, նաև նրանց ազգային ինքնության իրացման, դավանանաքի ազատության և կրոնական գործունեության ապահովման ոլորտներում, հնարավորություն ընձեռել նրանց զարգացնելու իրենց մշակույթը, պահպանելու իրենց լեզուն: Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների հանդեպ:

Կարծում ենք, որ զանգվածային լրատվամիջոցները, հատկապես էլեկտրոնայինները, քիչ բան են անում միջկրոնական և միջազգային համագործակցությանը զորակցելու գործում: Անհրաժեշտ է լայն ամբիոն տրամադրել ոչ թե երկպառակություն, թշնամություն սերմանող ծայրահեղականներին, այլ կրոնական և ազգային համայնքների այն առաջնորդներին, ովքեր խաղաղություն են քարոզում և տրամադիր են միմյանց հետ երկխոսության:

Վկայում ենք, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումները բավարար չափով ոչ միայն նպաստել են հակամարտությունների զինված փուլի դադարեցմանը, այլև թույլ չեն տվել, որ դրանք վերածվեն կրոնական հակամարտության:

Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքների շարունակումը` միջազգային իրավունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակական ջանքեր է պահանջում հրադադարի ռեժիմի և փոխվստահության ամրապնդման համար:

Ողջունելով ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձման շուրջ պայմանավորվածությունները` վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերին ապացուցել իրենց հավատարմությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության հանդեպ և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին, պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարների հեռացման մասին, գործնականում հաստատել միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների հստակ իրականացման պատրաստակամությունը:

Կիսելով մարդկանց անհանգստությունը, ովքեր մտահոգված են պատմության և մշակույթի հուշարձանների ավերմամբ, հայտարարում ենք տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը բոլոր միջոցներով աջակցելու մտադրության մասին:

Գիտակցելով մեր վրա դրված պատասխանատու առաքելությունը` հաստատակամորեն կոչ ենք անում պետական առաջնորդներին անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի թշնամությունն ու ատելությունը ընդմիշտ մնան անցյալում:

Դիմում ենք մեր երկրների ավանդական կրոնների հավատացյալներին սիրո և խաղաղության խոսքերով: Հույս ունենք, որ անկեղծ հավատացյալ անձինք մշտապես հաշտեցման ոգի կսերմանեն ազգերի միջև հարաբերություններում և կդիմակայեն կրոնն պարսավելի նպատակներով ծառայեցնելու փորձերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում