Saturday, 11 05 2024
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն

ԵՄ-ն ողջունել է Սիրիայի դեմ ԱԵԼ-ի պատժամիջոցները և իր հերթին նոր պատժամիջոցներ սահմանել

ԵՄ անդամ երկրները ողջունել են Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) կողմից Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և իրենց հերթին լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության և երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրները, նոր պատժամիջոցները մասնավորապես նախատեսում են արգելք դնել Սիրիայի համար առևտրի ոլորտում երկարաժամկետ ֆինանսական օգնության վրա, բացառությամբ առողջապահության և պարենմթերքի ոլորտների:

Բացի այդ, դադարեցվում է բոլոր վարկերի վճարումը՝ ներառյալ դրանց այն մասը, որոնք տրվում են միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցով: ԵՄ երկրների ընկերություններին արգելվում է առևտրական գործարքներ կնքել Սիրիայի պետական պարտքի հաշվին: Նոր պատժամիջոցների համաձայն՝ Սիրիայի բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել ԵՄ տարածքում, ինչպես նաև ներդրումներ կատարել եվրոպական բանկերում:

«Այս միջոցառումները ձեռնարկվում են դեպի Սիրիայի կառավարություն բոլոր ֆինանսական հոսքերը դադարեցնելու համար»,- հայտնել է դիվանագետներից մեկը, որի անունը չի հաղորդվում:

ԵՄ-ն նաև ընդլայնել է այն մարդկանց, ինստիտուտների և ընկերությունների ցուցակը, որոնց հաշիվները կարգելափակվեն, և ում մուտքը ԵՄ երկրներ կարգելվի:

Ավելի վաղ Սիրիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև Արաբական երկրների լիգան, որոնցով նախատեսվում է արգելել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և Սիրիայի կառավարության անդամներին մուտք գործել ԱԵԼ անդամ երկրների տարածք և արգելափակել նրանց բանկային հաշիվները:

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ այդ միջոցառումները կհանգեցնեն երկրի տնտեսական դրության վատթարացմանը և քաղաքական ճգնաժամի սրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում