Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նոյեմբերի 27-ին` ժամը 22:05-ին, ահազանգ է ստացվել, այն մասին, որ Տավուշի մարզի «Սորաններ» դենդրոպարկի տարածքում «Գազ 66» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Վազ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Հրշեջ- փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել վարորդ’ 1995թ. ծնված Ռ. Արամյանը, ուղեւորներ’ 1973թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը, 1981թ. ծնված Սուրեն Մելիքբեկյանը, 1967թ. ծնված Ռաֆիկ Հովակիմյանը եւ 1979թ. ծնված Արտակ Թումանյանը եւ հանձնել Բերդ քաղաքի շտապօգնության աշխատակիցներին: