«Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը փեսա Միքայել Մինասյանի հրաժարականից հետո առ այսօր թափուր է».- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Նախագահականի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, իհարկե, ունի երկու տեղակալ, սակայն նրանցից ոչ մեկը չի համարվում «առաջին տեղակալ»: Հետաքրքիր է՝ Մինասյանից հետո այդ պաշտոնին հարմար թեկնածո՞ւ չեն կարող գտնել, թե՞ ցանկացողներ չկան»: