Ճապոնացի տիեզերագնաց Սատոսի Ֆուրուկավան, որը նոյեմբերի 22-ին վերադարձել էր Երկիր МКС-28/29 անձնակազմի կազմում, համացանցում տեղադրել է հետաքրքիր մի տեսանյութ, որտեղ նա բեյսբոլ է խաղում Միջազգային տիեզերական կայանում:
Ինչպես հաղորդում է The Daily Mail թերթը, հետաքրքրականն այն է, որ Ֆուրուկավան մենակ է խաղում բեյսբոլ: Գնդակը նետելով՝ ճապոնացին արագ շրջանցում է այն, վերցնում է փայտը և հետ մղում իր սեփական նետումը:
Պետք է նշել, որ МКС-28/29-ի անձնակազմը ուղեծրում անցկացրել է մի շարք գիտական հետազոտություններ: Մասնավորապես՝ Երկիր է բերել ուղեծրում բուծված դրոզոֆիլ-մեղու, որի միջոցով ուսումնասիրելու են տրեզերքում ԴՆԹ կառուցվածքի վերականգնման գործընթացը:
Հիշեցնենք, որ բեյսբոլը միակ խաղը չէ, որ խաղացել են անկշռության պայմաններում: 2006 թվականի նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Միջազգային տիեզերական կայանի 14-րդ արշավախմբի անդամներ, ռուս Միխայիլ Տյուրինը և ամերիկացի Մայքլ Լոպես-Ալեգերին խաղացել են գոլֆ: