ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքում վարձակալած Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) ներառել իր հակահրթիռային պաշտպանության համակարգում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Վերջինս նշել է. «Գաբալայի ՌՏԿ-ն ծառայում է Ռուսաստանի շահերին, ինչի վերաբերյալ գոյություն ունի համապատասխան համաձայնագիր։ Եթե Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգը զգա Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման անհրաժեշտությունը, ապա Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանագրի երկարաձգման մեջ կներառի նաև այդ կետը»։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է 2012 թվականին, և Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են այն երկարաձգել մինչև 2025 թվականը։