Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Սարդարապատ» շարժումը հայտարարում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության ամբողջական մոնոպոլիզացում, մանր և միջին բիզնեսի հիմնավոր ոչնչացում, գյուղերի քայքայում, բնապահպանական աղետի ստեղծում, սոցիալական բևեռվածության խորացում, համատարած անարդարություն, քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի կիրառում, մեկ անձի և իր շրջապատի կամայականություններին և ցանկություններին Օրենքի ստորադասություն, ժողովրդի կամարտահայտման և ընտրելու իրավունքի ոտնահարում, ապագայի նկատմամբ մարդկանց մեջ հույսի և հավատի իսպառ ոչնչացման փորձ, հայ մարդու և նրա բարոյական արժեհամակարգի ձևախեղում, իշխանությունը ամեն գնով պահելու դիմաց ազատագրված տարածքների՝ հայրենիքի մի մասի սակարկում, որոնց հետևանքով Հայաստանի հուսահատված քաղաքացին լքում է Հայրենիքը։
Ժողովրդագրական պատկերի կտրուկ վատթարացումը հետևանք է Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի կողմից ստեղծած և առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական և բարոյա-հոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության։
Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ։
Եվրամիությունը՝ «Արևելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» և ԱՄՆ-ն «Գրին քարտ» ծրագրերով կազմակերպում և իրականացնում են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից։
Յուրաքանչյուր պետություն լուծում է իր ներքին խնդիրները, սակայն ո՞ւմ և ինչի՞ հաշվին։
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլևս չի դիտում որպես թշնամի պետություն, սակայն առ այսօր հայ-թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակահայ քաղաքականություն, որի հետևանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը։
Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաև ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:
Կոչով դիմում ենք ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող և սերմանող Միացյալ Նահագներին և հորդորում. չօժանդակել արտագաղթին և կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը:
Հայաթափված Հայաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաև՝ համայն հայությանը, հետևաբար այս կոչ-հորդորը ընդունեք համայն հայության անունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում