Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Կընդունվի ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգ

Վաղը կայանալիք նիստում կառավարությունը նախատեսում է հավանություն տալ ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին:

Հայաստանի միջպետական ճանապարհները նախագծվել և կառուցվել են 40-50 տարի առաջ, և հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, ինչպես նաև ավտոմեքենաների միջին շահագործական արագությունը չի գերազանցել 60 կմ/ժ-ը: Ներկայումս ավելացել է 1 առանցքի վրա բեռնվածությունը` 11-13 տոննա, ինչպես նաև միջին արագությունը: Ճանապարհի հիմքի ամրության չբավարարելու և նախկինում կառուցված հիմքի շահագործման ժամկետի լրանալու պատճառով ներկայումս սպասարկող ավտոճանապարհները չեն կարող բավարարել ժամանակակից պահանջներին: Վերջին 7 տարիների ընթացքում հանրապետությունում գոյություն ունեցող 1,686.5 կմ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներից վերանորոգվել է ընդամենը 205 կմ:

Հայեցակարգում նշվում է, որ ճանապարհների վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի մայրուղիները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ապահովել անվտանգ երթևեկությունը և զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը, ինչի արդյունքում կնվազեն նաև Հայաստան ներկրվող ապրանքների արժեքները:

Հաշվի առնելով այն, որ Հայաստան-Վրաստան սահմանը այժմ ծառայում է որպես Հայաստանի միակ առևտրային միջանցք` ցամաքով դեպի Ռուսաստան և Եվրոպա, ու ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է Վրաստանի սահմանից, ապա ներկայացվող հայեցակարգի մեջ ընդգրկված են այն տարանցիկ մայրուղիները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ ուղիներ: Դրանք են Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն/Վրաստանի սահման (երկարությունը` 200.1 կմ), Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ստեփանավան-Գոգավան/Վրաստանի սահման (երկարությունը 154.7կմ), Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման (երկարությունը 191.1 կմ): Հաշվի առնելով կրկնվող հատվածները` վերանորոգվող և վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 440.7 կմ:

Վերանորոգման և վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը կկազմեն շուրջ 80-100 միլիարդ դրամ` 1 կմ-ի արժեքը 150 մլն դրամ հաշվարկային գնահատմամբ (առանց հաշվի առնելու ճանապարհի հարդարանքը), առանց ինժեներական արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ, հենապատեր):
Հայեցակարգի իրականացման տևողությունը 4-5 տարի է: Հայեցակարգով նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, մասնավորապես` Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, պետական մասնավոր գործընկերության միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում