2011թ. հոկտեմբերի 24-ից 26–ը Աստանայում տեղի է ունեցել Ղազախստանի մաքսային հսկողության կոմիտեի և ԵԱՀԿ ներկայացուցչության աջակցությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպված «Ռիսկերի կառավարում» խորագրով տարածաշրջանային ԱՊՀ մաքսային ծառայությունների աշխատակիցների աշխատաժողով` նվիրված «Համաշխարհային մաքսային կազմակերպության ռիսկերի կառավարման կոմպենդիումի» ներկայացման-քննարկմանը։
Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից ներկայացվել է «Մաքսային ռիսկերի կառավարումը Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում» վերնագրով շնորհանդես-ներկայացումը, որը ինչպես Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների, այնպես էլ ԱՊՀ մաքսային ծառայությունների աշխատաժողովի մասնակիցների կողմից արժանացել է բարձր գնահատականի։
ՊԵԿ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել նաև այն, որ ՀՀ մաքսային համակարգում մաքսային ռիսկերի կառավարման գործընթացները համապատասխանում են ՀՄԿ ռիսկերի կառավարման կոմպենդիումի դրույթներին։






































