Ռուսաստանը դժգոհ է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ որոշումից, որը, նրա կարծիքով, ավելի կբարդացնի իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից այդ քայլը համարում է անընդունելի և միջազգային իրավունքին հակասող:
«Նման քաղաքականությունը, ինչպես ցույց է տալիս իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադրության զարգացումը, լրջորեն կբարդացնի Թեհրանի հետ կառուցողական երկխոսության ընթացքը:
Պատժամիջոցային ճնշման ուժեղացումը, որը մեր որոշ գործընկերների համար գրեթե դառնում է ինքնանպատակ, չի նպաստի բանակցությունների սեղանի շուրջ նստելու Իրանի պատրաստակամության բարձրացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:











































