Այսօր Ուկրաինայում նշում են Ազատության օրը` Նարնջագույն հեղափոխության տարելիցը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, մի շարք կուսակցություններ և հասարակական կազմապերպություններ հայտարարել են, որ, չնայած դատական արգելքին, պատրաստվում են ակցիա անցկացնել Մայդանում` Անկախության հրապարակում:
Կիևում Անկախության հրապարակի տարածքը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Կիևի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ հսկողության ուժեղացումն այդ տարածքում պայմանավորված է գլխավոր ամանորյա եղևնու տեղադրումով և ոչ մի կապ չունի սպասվող ակցիայի հետ:








































