Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է մինչև նոյեմբերի վերջը ավարտին հասցնել ԱՄՆ վարկային վարկանիշի վերանայումը, որն այս պահին գտնվում է ամենաբարձր՝ «ААА» մակարդակի վրա, և այն իջեցնել մեկ աստիճանով: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը` վկայակոչելով գործակալության տարածած մամուլի հաղորդագրությունը:
«ԱՄՆ Կոնգրեսի «սուպերկոմիտեի» անկարողությունը՝ համաձայնություն ձեռք բերել բյուջեի դեֆիցիտի ծրագրի կրճատման շուրջ, կարող է հանգեցնել այն բանին, որ, ամենայն հավանականությամբ, վարկանիշի վերանայման արդյունքում նրա կանխատեսումը կիջեցվի «կայունից» «բացասական», ինչը ենթադրում է առաջիկա երկու տարիների ընթացքում երկրի վարկանիշի իջեցման 50 % հավանականություն».- ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսին` այն բանից հետո, որբ S&P գործակալությունը իջեցրեց ԱՄՆ-ի վարկային վարկանիշը մեկ աստիճանով, Fitch-ը հաստատեց երկիր վարկանիշը և խոստացավ հետևել «սուպերկոմիտեի» աշխատանքներին:
Այս գիշեր հայտնի դարձավ, որ երկկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի անդամները չեն կարողացել համաձայնեցնել ԱՄՆ բյուջետային դեֆիցիտի կրճատման փոխզիջումային ծրագիրը:







































