Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Այսօր Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստն է

ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստը տեղի է ունենալու այսօր` 2011թ. նոյեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր դատարանում ցուցմունք կտա տուժողի իրավահաջորդը՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը:

Դատաքննության հերթականությունը որոշվել է նախորդ նիստում՝ 16.11.2011թ.: Ըստ այդմ` նախ ցուցմունք կտա տուժողի իրավահաջորդը, ապա՝ վկաները, այնուհետև՝ ամբաստանյալները, վերջում կհետազոտվեն գործում առկա ապացույցները:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր:

ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»:

Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում և կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ ուղղված զինդատախազ Գ. Կոստանյանին):

Քրեական գործով մեղադրվում են Ա. Նազարյանի 5 ծառայակիցները՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայինները՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավորը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:

Ամբաստանյալների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լևոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գևորգյանը (Հ. Մանուկյանի պաշտպան), իսկ 3 շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի և Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Նախորդ նիստում (16.11.2011թ.) ամբաստանյալ Հ. Մանուկյանի պաշտպանը անհամաձայնություն է հայտնել իր վստահորդին վերագրված մեղադրանքի հետ և միջնորդել գործը վերադարձնել դատախազին, սակայն միջնորդությունը մերժվել է: Տուժող կողմը նույնպես անհամաձայնություն է հայտնել մեղադրական եզրակացությանը՝ հայտարարելով, որ «ամբաստանյալները չէին կարող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնել, որովհետև նրան սպանել են»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը բացարկ է հայտնել դատախազին՝ բացարկը հիմնավորելով նախաքննության բազմաթիվ թերություններով և կեղծիքով, սակայն դատավորը մերժել է բացարկը, ինչին հետևել է դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն այն նույնպես մերժվել է:

Մեղադրող Հարությունյանը հրապարակել է մեղադրական եզրակացությունը. 5 ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող կողմը դատավորին ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն է ներկայացրել, երբ դատավորը դատաքննության հերթականությունը սահմանել է դատախազի առաջարկությամբ՝ հակառակ մնացած բոլոր մասնակիցների ցանկությանը:

Դատավորն իր որոշումը կհրապարակի այսօր:

Եթե նա բացարկ չտա, դատարանում վկայություն կտա Ա. Նազարյանի մայրը՝ Հ. Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում