«Առավոտ»-ը գրում է, որ Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան:
«Ասում են, որ մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը»:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների` Ճգնավորյանի հրաժարականը հրահրված էր ամերիկաբնակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկի` 1991 թվականից Մոսկվայի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտեսերի «գործոնով»:
«Ըստ մեր տեղեկությունների` երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, «արշավանք» կազմակերպեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարկի տակ հավաքված երաժշտական ու պարային կոլեկտիվների դեմ: Վերջինների թվում նա նաև համերգասրահից «արտաքսեց» Կոնստանտին Օրբելյան ավագի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը»:










































