Գլենդելի հայ ծաղկավաճառն ու նրա կինը իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց մեղադրում էին հաճախորդների բանկային տեղեկատվությունը գողանալու և դրանցով «Թարգեթ» խանութներում Visa նվեր քարտ գնելու համար:
Ինչպես հաղորդում է Glendale news-press-ը, Վահիկ Ղուկասյանին և նրա կնոջը` Հիլդային, 14 կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ ամուսիններն ազատ են արձակվել 700,000 դոլարի գրավի դիմաց: Նրանք չորեքշաբթի ներկայանալու են Գլենդելում Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան երաշխավորագիրը ներկայացնելու համար:
Իշխանությունները չեն հետապնդել զույգի որդուն` Փիթր Ղուկասյանին, որի ավտոմեքենայում կային մեկ տասնյակի չափ բանակային քարտեր:
Հիշեցնենք, որ Վահիկ Ղուկասյանը անցած շաբաթ ձերբակալվել էր Գլենդելում՝ իր տան մոտ, իր հաճախորդներից գողացված բանկային հաշվեհամարի տեղեկությունը Գլենդելում և Բուրբանկում «Թարգեթ» խանութներում օգտագործելու համար: Ղուկասյանի մոտ հայտնաբերել են հարյուրավոր կրկնակի կոդավորված վարկային քարտեր, համակարգիչներ, կոշտ սկավառակներ, տպագրական սարքավորումներ: