ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջը` Միշել Օբամային, սուլել են Ֆլորիդայում տեղի ունեցած NASCAR ավտոմրցարշավի եզրափակիչի ժամանակ: Այս մասին հաղորդում են հանրապետականներին կողմնակից կայքերը և բլոգները:
«Կիրակի ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային և փոխնախագահի կնոջը` Ջիլ Բայդենին պատիվ էր արվել ազդարարել NASCAR ավտարշավի այս մրցաշրջանի սկիզբը: Միջոցառումը տեղի էր ունենում Ֆլորիդայում և կապված էր վետերանների և նրանց ընտանիքների համար գումարներ հավաքելու համաամերիկյան արշավի հետ»,- դեպքի մասին պատմում է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանը:
Երբ հնչել են պատվավոր հյուրերի անունները, որոշ տիբունաներ արձագանքել են սուլոցներով: Դիտորդներն այդ առումով նշում են, որ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները հասել են մինչև սպորդային մրցույթներ:
The Daily Caller կայքը այս կապակցութայմբ մեջբերում է Սպիտակ տան կայքից հատված, ըստ որի՝ եզրափակիչի ժամանակ սպասվում էր, որ ներկա կլինեն 5000 վետերաններ՝ իրենց ընտանիքներով: Դրանով փաստորեն ակնարկվում է, որ հենց զինվորականների ընտանիքները չեն սիրում նախագահին ու նրա կնոջը:
Հիշեցնենք, կիրակի սուլոցների էր արժանացել նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը հետևում էր ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի մենամարտին:







































