Նոյեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոն սկսել է Pacific Crossing Challenge Expedition (PacX) ծրագրի իրականացումը: Այս ծրագիրը հնարավորություն կտա ուսումնասիրել օվկիանոսը և նորանոր գիտական բացահայտումներ իրականացնել:
Wave Glider ապարատները ստեղծել է ամերիկյան Liquid Robotics ընկերությունը:
Ռոբոտները պետք է լողան 66 հազար կմ և օվկիանոսի մասին տեղեկություններ հավաքեն: Ռոբոտների խումբը սկզբում միասնական կշարժվի դեպի Հավայան կղզիներ, ապա նրանք կբաժանվեն 2 խմբի: Մի խումբը կլողա դեպի Ճապոնիա, մյուսը` Ավստրալիա:
Յուրաքանչյուր ռոբոտ կշռում է 90 կգ: Ստորջրյա մասն ունի 107 սմ–ի հասնող թևեր:
Ենթադրվում է, որ ռոբոտների լողը կտևի 300 օր և կգրանցվի ռեկորդների գրքում:
The New York Times–ը հայտնում է, որ Liquid Robotics ընկերությունը ստեղծել է 70 Wave Glider ապարատներ: Դրանց գնում կամ վարձակալում են նավթարդյունահանողներն ու գիտնականները՝ 200-250 հազար դոլարով :











































