ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող խորեոգրաֆ, 24-ամյա Միհրան Կիրակոսյանը դարձել է երկվորյակ երեխաների հայր։
Նորածին աղջիկները կրում են Լիլի և Սոֆյա անունները։
Հարկ է նշել, որ երիտասարդ պարողն առաջին անգամ է վայելում ծնողական բերկրանքը։
Միհրանը ծնվել է Երևանում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ապա սկսել զբաղվել պարով:
Միհրանը ելույթներ է ունեցել Մադոննայի, Փինկի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի և համաշխարհային մեծության այլ աստղերի հետ։
Բացի պարից՝ նա նաև հետաքրքրվում է երգով։








































