ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ստորագրել է մի օրենք, որի նպատակն է գործազուրկ վետերաններին օգնել աշխատանք գտնելու հարցում` ավելի մեծ չափի գումարներ տրամադրելով պետական պայմանագրերով աշխատող ընկերություններին:
Associated Press-ը գրում է, որ այս օրենքը, ըստ որի այն ընկերությունները, որոնք աշխատանքի են ընդունում գործազուրկ վետերաններին, որոշ ժամանակով ազատվում են հարկերից, համարվում է նախագահ Օբամայի 447 միլիարդ դոլար արժողությամբ աշխատանքների օրինագծի առաջին քայլը:
Նոր հարկերի և ծախսերի մնացած փաթեթի համար Օբաման չի կարողացել ստանալ Հանրապետական կուսակցության օրենսդիրների աջակցությունը։






































