Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Նինա Կարպաչովան այցելել է մեկուսարանում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Ինչպես հաղորդւոմ է ուկրաինական УНИАН գործակալությունը, օմբուդսմենը հաստատել է, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը ծանր է:
«Տիմոշենկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, նա չէր կարողանում բարձրանալ անկողնուց, երբ խոսում էր ինձ հետ»,- պատմել է Կարպաչովան:
Օմբուդսմենը նշել է, որ կառավարության նախկին ղեկավարը բանտից դուրս հետազոտության և բուժման կարիք ունի: Կարպաչովան նաև դեմ է հանդես եկել, որպեսզի Տիմոշենկոն բանտախցում հարցաքննվի իր դեմ հարուցված նոր քրեական գործի շրջանակներում:
Ավելի վաղ Տիմոշենկոյի առողջական ծանր վիճակի մասին խոսել էին նրա կողմնակիցները և պահանջել նրա համար ապահովել պատշաճ բժշկական հետազոտություն և բուժում:








































