Մեծ Բրիտանիան կարող է կրճատել ՄԱԿ-ի կազմի մեջ մտնող մի քանի կազմակերպությունների ֆինանսավորումը դրանց գործունեության ցածր արդյունավետության պատճառով: Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարար Էնդրյու Միտչելը:
Նրա խոսքերով` մասնավորապես կկրճատվի ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը: Նշվում է, որ նախարարությունը չի պատրաստվում ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գրասենյակի շինարարության ֆինանսավորումը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն կորցրել է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունն այն բանից հետո, երբ կազմակերպությունն իր շարքերում ընդունեց Պաղեստինին:











































