Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն հայտարարել է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել Թուրքիայի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է BBC-ն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ, համաձայն նախնական հաղորդագրությունների, հարձակումը տեղի է ունեցել Հոմս քաղաքի մոտ:
Թուրքական Vatan պարբերականի կայքը հաղորդում է, որ ավտոբուսում գտնվում էին ուխտագնացներ:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են մեկ տուժածի մասին, սակայն տեղեկությունը դեռ չի հաստատվել: