ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.4% է, իսկ 2011 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ ՏԱՑ-ը 18% անկում է արձանագրել:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում նախորդ ամիսներին գրանցվող անկումը շարունակվել է, համապատասխանաբար՝ 25% և 4.4%:





































