Saturday, 06 06 2026
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է

ԵՄ-ն տարածաշրջանում ավելի կոմերցիոն, քան արտաքին քաղաքականություն ունենալու նպատակ ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային քաղաքական տնտեսության եվրոպական կենտրոնի տնօրեն (Կենտրոնը՝ Բրյուսել) Ֆրեդրիկ Էրիքսընը:

– Պարոն Էրիքսըն, Քեթրին Էշթընն անցյալ շաբաթ Հարավային Կովկասում էր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում Հարավային Կովկասի և Եվրոպական Միության արդի հարաբերությունները, և որո՞նք են այս համագործակցության հեռանկարները:

– Ներկա հարաբերությունները կգնահատեի ինչ-որ չափով փորձնական: Դրանք, անշուշտ, պաշտոնական հարաբերություններ են, որոնք փնտրում են ոչ պաշտոնական բովանդակություն և գաղափար: Այս հարաբերությունները գտնվում են բարդ համատեքստում, որը կապված է հենց տարածաշրջանի հետ, այլ երկրների հետ տարածաշրջանի կապերի և այդ երկրների արտաքին քաղաքականության նպատակների հետ, որոնք կարող են առնչվել կամ չառնչվել ձեր արտաքին քաղաքականության նպատակներին տարածաշրջանում: Դրանք նաև կապված են առևտրի հետ, հիմնականում՝ էներգիայի առևտրի, կապված են հարավկովկասյան տարածաշրջանում ձեր և այլ առանձին երկրների միջև որոշ բնական անհանգստությունների և տարակարծությունների հետ:
Սա մի հարաբերություն է, որը փորձում է գտնել իր դերը, իր իմաստը: Եվ ես չեմ կարծում, որ Եվրոպան տարածաշրջանում նպատակների հարցում ավելի վստահ է լինելու, և դրա պատճառը այն դժվարություններն են և նպատակային խնդիրները, որոնք գոյություն ունեն հենց կովկասյան երկրների միջև: Սա ավելի շատ մի ձև է, որը թույլ է տալիս պահել երկխոսությունը, և հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց այն իսկապես կլինի այդ հարաբերությունը պահող գործընթաց:

– Ի՞նչ եք կարծում տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի մասին: Հարավկովկասյան երեք պետությունները ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամներ են: Դուք ինչպիսի՞ ապագա եք տեսնում այս երկրների համար: Նրանք շանս ունե՞ն դառնալու Եվրամիության անդամ, թե՞ ուղղակի տեսնում եք համագործակցություն և խորը ինտեգրում դեպի Եվրոպան և եվրոպական համակարգեր:

– Դուք Եվրոպայում համաշխարհային գաղափար չեք գտնի, թե ինչի կարող ենք առանձին կերպով հասնել Եվրամիության և հարավկովկասյան երկրների հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև տարծաշրջանի ու հենց եվրոպական տարածաշրջանի միջև հարաբերությունների շնորհիվ: Դուք պետք է նաև հիշեք, որ չնայած Եվրամիությունը փորձում է ձևավորել համընդհանուր արտաքին քաղաքականություն, ինքը չունի արտաքին քաղաքականություն: Այն ձեռնարկում է եվրոպական երկրների միջև համընդհանուր արտաքին քաղաքականություն ձևավորելու համար քննարկումներ սկսել: Բայց եվրոպական երկրների միջև կան շատ տարակարծություններ, թե ինչի պետք է հասնել տարբեր տարածաշրջաններում: Մեկ այլ բան, որը կապված է տարածաշրջանում այլ երկրների նպատակների հետ. ես կարծում եմ, որ Եվրամիությունը տարածաշրջանում մեծ ներկայացվածություն ունի, բայց դա հիմնականում այն նպատակով է, որ պարզեն, թե որ երկրները հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում: Այսպիսով, լավ է տարածաշրջանի երկրների համար շատ ակտիվ երկրներ ունենալ այստեղ` Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, որովհետև դա կայունություն է ստեղծում երկրների համար և նրանց ունեցած քաղաքական նպատակների համար: Դա դրական ազդեցություն ունի այդ տեսանկյունից, բայց բացասական ազդեցություն կունենար, եթե դրանով Եվրամիությունը փորձեր այդ երկրները մտցնել չափանիշային կաղապարների մեջ, ինչը այն փորձել է անել իր անմիջական հարևանների հետ, հատկապես այն երկրների, որոնք Եվրամիության մաս կազմելու ուղղակի նպատակ ունեին: Այս առումով Եվրամիությունը մեծ դժվարություն ունի՝ գտնելու այն մեթոդները, որոնք կարող է օգտագործել նման երկրների դեմ: Պետք է նաև հիշել, որ Եվրամիության երկրների միջև համընդհանուր արտաքին քաղաքականության երկխոսություն ստեղծելու նպատակը շատ ակտուալ չէ: Այսօր Եվրամիությունը տարածաշրջանում ավելի կոմերցիոն և ուղղակի նպատակներ ունի, որոնք շատ ավելի ուղղորդված են, քան արտաքին քաղաքականություն ունենալու նպատակները: Եվ սա, անշուշտ, նաև կապված է նրա հետ, թե Եվրոպան հատկապես որքան գազի մատակարարում է ստանալու Հարավային Կովկասից, և այն պայմաններից, որոնք կավելացնեն նրա կախվածությունը այդ մատակարարումից:
Այսպիսով, կան այս ավելի հրատապ ու կոմերցիոն նպատակները, որոնց իրականացման համար Եվրամիությունը ավելի նպատակաուղղված աշխատանքներ է տանում:

– Ինչպե՞ս կգնահատեք Եվրամիության դերը Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հարցում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում, որը կարելի է ասել տարածաշրջանի ամենավերջին չլուծված հիմնախնդիրն է: Այս պահին շատ փորձագետներ կարծում են, որ Ֆրանսիային պետք է փոխարինի ԵՄ-ն: Արդյոք Դուք տեսնո՞ւմ եք ԵՄ հատուկ դերը հակամարտության լուծման մեջ և ինչպիսի՞ դերակատարում եք վերապահում Բյուսելին հակամարտության կարգավորումից հետո:

– Իրականում՝ այո: Ես կասեի, որ Էշթընն ունի միջնորդ լինելու կարողությունը, ինչ-որ մեկը, որ պատրաստ է փորձել օգնել հակամարտող կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ հակամարտության լուծման վերաբերյալ: Բայց կարծում եմ, որ այս հակամարտության լուծումը երկար կտևի, սա մի հակամարտություն է, որին դժվար է եղել փորձել միջնորդել: Բայց կարծում եմ` ապագայում ԵՄ-ն ավելի ակտիվ դեր կունենա, և միգուցե առանձին եվրոպական երկրներ, կազմակերպություններ և անհատներ՝ ևս: Եվ կարծում եմ, որ ԵՄ-ը կունենա իր դերը հակամարտության լուծումից հետո ևս` խաղաղություն պաշտպանելով, արտաքին օգնությամբ, կանխելով այդ հակամարտության նորից ծագումը: Կարծում եմ, որ դա մի դեր է, որ ԵՄ-ն արդեն իր վրա է վերցրել անկախ նրանից՝ նա կարո՞ղ է դրան հասնել, թե ոչ` ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների:

– Ինչպե՞ս կգնահատեիք Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված գազային համաձայնագիրը: Որո՞նք են այս համաձայնագրի իրական հեռանկարները և ինչպիսի՞ն է լինելու «Հարավային միջանցքի» շուրջ Ռուսաստանի արձագանքը:

– Պարզ է, որ Ռուսաստանը թեթև չի տանում այն փաստը, որ կարող է ստիպված լինի մրցակցության առջև կանգնել Եվրամիությանը մատակարարելու իմաստով: Միևնույն ժամանակ, դա մի երկիր է, որն ընդունել է, որ մրցակցությունը ապագայում հնարավոր է, և Ռուսաստանը այն երկիրն է, որն ակտիվանալու կարիք ունի՝ օգտագործելու համար իր գազային ռեսուրսները, բացահայտելով գազի նոր պաշարներ: Ռուսաստանը հասկանում է, որ հիմա իր համար ավելի լավ է ընկերներ ձեռք բերել, քան թե թշնամիներ, այն արդեն հասկացել է, որ մրցակցությունը իրականություն է, և փորձում է հաղթել մրցակցությունում ավելի լավ ներդրումներով և ավելի լավ առաջարկներով: Ես կարծում եմ, որ այդ բարեփոխման ծրագիրը հաջողվել է: Ես կարծում եմ, որ մենք շարժվում ենք դեպի ապագայում գազի գլոբալիզացված տարբեր շուկաներ, և այդ գազի գլոբալիզացումը խնդիր է ստեղծելու նրանց համար, ովքեր կարծում են, որ կարող են գազի բացարձակ մատակարար լինել: Կարծում եմ` դժվար է լինելու առանձնացնել տնտեսական սեփական շահը, որը հարկավոր է շուկայում դիմանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում