Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նոյեմբերի 21-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի երկու անչափահաս բնակիչ՝ 6-ամյա տղա և 3 ամյա աղջիկ:
Պարզվել է, որ նրանք նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, թունավորվել են տանը, շմոլ գազից:
Երեխաներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: