Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը ժամանել է Ադրբեջան։
Ադրբեջանում Մաբուսը մի շարք հանդիպումներ է ունենալու կառավարության պաշտոնատար անձանց հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են անվտանգության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան համագործակցության հարցը։
Հիշեցնենք, որ Ռեյ Մաբուսն Ադրբեջան է ժամանել Վրաստանից։