Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնի մրցաշարը մեկնարկեց հաղթանակով` 6:2, 2:6, 6:4 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ:
Խաղից հետո ֆեդերերը հայտնեց իր կարծիքը.«Ես հիանալի առաջին սեթ անցկացրի: Երկրորդում առավելությունը նրա կողմն էր, որը թույլ տվեց Ցոնգային երրորդ սեթում ավելի ազատ գործել: Սակայն ես հանգիստ էի և փորձում էի օգտվել մրցակցիս սխալներից»:








































