Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Լասանա Դիարան իր կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարկո Կիրդեմիրը:
«Լասանայի ծառայություններով հետաքրքրվում է ռուսական ակումբ, որը պատրաստ է մեծ գումարներ ծախսել: Հիմա չեմ կարող ասել այդ ակումբի անունը, սակայն այս պահին բանակցությունները կարևորագույն փուլում են»,- տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալը:
Հիշեցնենք, որ Դիարան «Ռեալ» է տեղափոխվել «Պորթսմութ»-ից՝ 2009 թվականին: Անցած ամառ ֆրանսիացու ծառայություններով բազմաթիվ ակումբներ էին հետաքրքրվում, սակայն, ի վերջո, իսպանական ակումբը բաց չթողեց իր ֆուտբոլիստին, քանի որ ոչ մի ակումբ Լասանայի տրանսֆերի դիմաց չցանկացավ վճարել պահանջվող 19 մլն եվրոն:







































